211652_close_icon
views-count54073 դիտում article-date 16:26 21-09-2015

Դատարանը կալանավորեց Շամշադինի զինկոմին սպանած կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Բերդի բաժնի ծառայողները Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան էին տեղափոխել Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Մկրտումյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի ավագ քննիչ Արգամ Մայիլյանը միջնորդությամբ դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ: Վերջինս կասկածվում է Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Պապյանին սպանելու մեջ: Քիչ առաջ նշված դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մկրտումյանը վերցվեց երկամսյա կալանքի: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/19/65314/]հայտնել[/url] էր, որ սեպտեմբերի 19-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց էր հնչել: Մովսես գյուղի բնակիչ, 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտումյանը գյուղում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել էր ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանին: Նշված գյուղ էր ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր էր ժամանել Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանը: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Հունան Գարանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում էր նույն բաժնի ավագ քննիչ Արգամ Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Տավուշի մարզի ոստիկաններին և քննիչներին հաջողվել էր ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով սպանությունը կատարելու կասկածանքով Ա. Մկրտումյանին հայտնաբերել ու տեղափոխել ոստիկանության Բերդի բաժին: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասոլ էին. «Սպանություն կատարողն ու սպանվածը մեր գյուղից էին: Զինկոմն ուներ 2 տղա, իսկ նրան սպանողը՝ 3: Մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վեճ է տեղի ունեցել նրանց միջև, երբ Արթուրը իրեն պատկանող «Նիվա» մակնիշի 30 ՕԼ 704 համարանիշի ավտոմեքենայով մի քանի անգամ գյուղամիջում մեծ արագությամբ վարել է այն, զինկոմն էլ նկատողություն է արել նրան, որի ժամանակ միմյանց նկատմամբ հայհոյանքներ են տվել: Զինկոմն էլ մի քանի մուշտի է հարվածել նրան: Դրանից հետո Արթուրը գնում է տուն, վերցնում երկփողանի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը, Նիվայով գալիս է գյուղապետարանի դիմաց, մեքենան կայանում այնտեղ և մոտ 800 մետր հրացանով բարձրանում վերև, որտեղ տաբուրետկայի նստած է լինում զինկոմը: Ոչ դես, ոչ դեն՝ 2 կրակոց է արձակում զինկոմի վրա ու հեռանում հանցագործության վայրից՝ ասելով, թե՝ խփեցի, բալեքիդ էլ եմ խփելու»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր