211652_close_icon
views-count37675 դիտում article-date 23:07 31-07-2015

Ծեծկռտուք և դանակահարություն Գավառ քաղաքի «Մալբորո» սուպերմարկետում. կա 4 վիրավոր

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով այսօր՝ հուլիսի 31-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Գավառ քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության փողոցում գտնվող «Մալբորո» սուպերմարկետում 4 հոգի վիճաբանել են իրար հետ, ինչից հետո 2 հոգի դանակահարված 2 հոգի էլ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից 2-ը օրեր առաջ են Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Հայաստան, իսկ վիճաբանության պատճառը եղել է այն երբ վիճաբանողներից 2-ը խանութում տեղադրված տերմինալով փորձել են լիցքավորում կատարել սակայն մյուս 2-ը փորձել են իրենք էլ լիցքավորում կատարել առանց հերթի, ինչը դարձել է լեզվակռվի, իսկ հետո էլ ծեծկռտուքի պատճառ: Այս պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները մարզի ոստիկանապետ Ադամյանի գլխավորությամբ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ըստ տեղեկությունների ոստիկանների հետ այդ գործողություններին մասնակցում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի քննիչները, մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մանրամասները՝ քիչ ուշ:

Նմանատիպ նյութեր