211652_close_icon
views-count884 դիտում article-date 23:22 06-07-2015

Վիեննայում ավարտվել է Իրանի և «վեցյակի» ԱԳ նախարարների միջև կայացած լիագումար նիստը

Վիեննայում քիչ առաջ ավարտվել է Թեհրանի միջուկային հարցով Իրանի և «վեցյակի» միջև արտգործնախարարների մակարդակով լիագումար նիստը: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանդիպման ռուսական կողմի աղբյուրը: Հայտարարվել է ընդմիջում, որից հետո խորհրդակցությունները կշարունակվեն: Ռուսաստանի ԴաշնությանԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այժմ աշխատանքային ընթրիք է անցկացնում Գերմանիայի իր գործընկերոջ՝ Վալտեր Շտայնմայերի հետ: Հիշեցնենք, որ իրանական միջուկային հարցով համապարփակ համաձայնագրի տեքստի վերջնական տարբերակի ներկայացումը հետաձգվել է մինչև հուլիսի 7-ը:

Նմանատիպ նյութեր