211652_close_icon
views-count13339 դիտում article-date 10:26 06-07-2015

Երևանում մոտոցիկլետով վթարի է ենթարկվել «Էյչ Էս Բի Սի» բանկի մենեջերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հուլիսի 3-ին Երևանում մոտոցիկլավարի կողմից տեղի ունեցած վթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:00-ի սահմաններում Ամիրյան փողոցի թիվ 4/7 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 33-ամյա Վարդան Շահբազյանը իր վարած Kawasaki մակնիշի MM 777 համարանիշի երկանիվ մոտոցիկլետով կողաշրջվել է, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության է դիմել Վարդանանց բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով ` Վ. Շահբազյանը աշխատում է «Էյչ Էս Բի Սի» բանկում` որպես կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով մենեջեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր