211652_close_icon
views-count11048 դիտում article-date 19:05 28-01-2015

Երևանում 33-ամյա վարորդը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, մոտոցիկլետի վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Տիգրան Ղուկասյանը իր վարած Kawasaki մակնիշի OO 002 համարանիշի մոտոցիկլետով Կասյան 10 շենքի դիմաց կորցրել է կառավարումը և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Ղուկասյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր