211652_close_icon
views-count41964 դիտում article-date 14:08 01-06-2015

Արտակարգ իրավիճակ Երևանում. 29-ամյա կինը սպառնում էր Հանրապետական ծննդատան 5-րդ հարկից ցած նետվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանրապետական ծննդատան 5-րդ հարկի պատուհանից մի կին փորձում է ինքնասպանություն գործելու նպատակով ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 7, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 ջոկատները և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը՝ ծննդատան բուժանձնակազմը կարողանում է համոզել կնոջը, ով Լոռու մարզի բնակչուհի, 29-ամյա Սյուզաննա Կատինյանն է, որպեսզի չդիմի այդ ծայրահեղ քայլին: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր