211652_close_icon
views-count28950 դիտում article-date 21:50 24-05-2015

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում. բախվել են Ford Transit-ն ու Grand Cherokee-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ գյուղի սկզբնամասում բախվել են Շուռնուխ գյուղի բնակիչ, 51-ամյա Մանվել Շահնազարյանի վարած Ford Transit մակնիշի 34 MT 539 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած Grand Cherokee մակնիշի 34 VT 241 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ վթարի հետևանքով Grand Cherokee -ի ուղևոր, 34-ամյա Անդրանիկ Մովսիսյանը և Ford Transit-ի վարորդ Մ.Շահնազարյանը տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ճանապարհին Մ. Շահնազարյանը մահացել է: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խոմբը: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Սմբատ Բալույանը, ում կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է Grand Cherokee-ի վարորդի ինքնությունը:

Նմանատիպ նյութեր