12951 դիտում
11:19 05-04-2015
Մաշտոցի ոստիկանները պարզում են 35-ամյա երիտասարդի դանակահարության մանրամասները
[color=#A40000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ սուր կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դանակահարված երիտասարդը 16 թաղամասի 15 շենքի բնակիչ 35-ամյա Արմեն Նախչիվանյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հասրաթյան փողոցից և վնասվածքները ստացել է որովայնի շրջանում:
Այս պահին հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզում են, թե ինչ հանգամանքներում, որտեղ և ում կողմից է մարմնական վնասվածնքեր ստացել Ա. Նախչիվանյանը:
Նմանատիպ նյութեր
5823 դիտում
10:45 06-05-2014
Մաշտոցի ոստիկանները պարզում են 28-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները