211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «BMW E46»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count30696 դիտում article-date 14:00 17-04-2025
Երեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհին ճակատ ճակատի բախվել են «BMW E46» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Աջամյանը, պարեկներ Քրիստինե Աջամյանը, Հայկ Աղումյանը, կրտսեր պարեկներ Կառլեն Նասլյանը, Նարեկ Եղիազարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը։ 

Մեծ թվով պարեկների ժամանման պատճառը կայանում է նրանում, որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ հետո երթևեկությունը կարգավորվեց։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, Ստեփանավանի քննչական բաժնի պետ Սուրեն Դանիելյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմիեն Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր