211652_close_icon
views-count36158 դիտում article-date 19:25 01-04-2015

Նոր մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. բոլոր վիրավորները ՀՀ ՊՆ ծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ այսօր՝ ապրիլի 1-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Audi-ի և Ikarus-ի վարորդների և վիրավորների տվյալները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է. Ikarus-ը վարել է Երևանի Նուբարաշենի խճուղու 5/5 շենքի բնակիչ, 69-ամյա Երջանիկ Գրիգորյանը, իսկ Audi A6 ավտոմեքենան՝ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ, 23-ամյա Վալերիկ Մովսիսյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վ. Մովսիսյանը և նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Էդգար Գևորգյանը, 21-ամյա Սարգիս Սարգսյանը և 21-ամյա Հարություն Մովսիսյանը: Ֆոտոոլրագրողի տեղեկություններով՝ Audi-ի վարորդ Վ. Մոսվսիսյանը ՀՀ ՊՆ N զորամասում որպես պահեստապետ է, իսկ նրա ուղևորները՝ պայմանագրային զինծառայողներ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/01/48133/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5 կմ հատվածում բախվել էին Audi A 6 մակնիշի 67 QQ 001 համարանիշի և Ikarus 256 մակնիշի 109 ԼՏ 28 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Audi-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց: Վթարի հետևանքով Audi-ի վարորդն ու նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատել էին ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր կայուն: Վթարի վայր էր ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ վիրավորներին տեղափոխել էին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենաների մեջ: Վթարի վայր էր ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր