211652_close_icon
views-count917 դիտում article-date 23:32 25-01-2015

Եգիպտոսում անկարգությունների հետևանքով 18 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա

Կահիրեում և Եգիպտոսի այլ քաղաքներում փողոցային անկարգությունների հետևանքով զոհվել է 18 մարդ, կա շուրջ 30 վիրավոր: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ 9 մարդ սպանվել է Կահիրեի արվարձաններից մեկում դաժան բախումների հետևանքով: Զոհերի թվում է նաև մեկ երեխա` քրիստոնեական ընտանիքից: Վնասազերծվել է 10 պայթուցիկ սարք: Թահրիր հրապարակում ձերբակալվել է 12 իսլամիստ, որոնք փորձել են անկարգություններ հրահրել: Նշենք, որ ցույցերը կապված են 2011թ. հեղաշրջման տարելիցի հետ, որի հետևանքով երկրի նախագահ Հուսնի Մուբարաքը հրաժարական տվեց:

Նմանատիպ նյութեր