211652_close_icon
views-count8687 դիտում article-date 23:40 25-12-2014

Մահվան ելքով վրաերթ Վանաձոր քաղաքում. ոստիկանությունը պարզում է մահացածի և վարորդի ինքնությունը

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ВАЗ 2107 մակնիշի 34 CP 112 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում՝ 3-րդ մաս կոչվող թաղամասում, վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ միջին տարիքի մի տղամարդու: Հետիոտնը տեղում մահացել է: Այս պահին նշված վայր են ժամանել ճանապարհային ոստիկնության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու Լոռու մարզային քննչական վարչությունը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը: Նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ վարորդը մեղայականով ներկայանում է ոստիկանություն, սակայն այդ տեղեկությունն այս պահին ճշտվում է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր