211652_close_icon
views-count27050 դիտում article-date 21:35 30-11-2015

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում ВАЗ 2108 մակնիշի 32 ՕԼ 536 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Զաքարյանը նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրաող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վիրավորին, սակայն վերջինս տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Խաչիկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Տեղում է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: *** 30/11/2015 23:00 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Երվանդ Օսիպովը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր