28183 դիտում
23:48 20-03-2015
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզի Ռազմական ոստիկանության մոտ. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ մարտի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան- Մայակովսկի ավտոճանապարհին՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել:
Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Համազասպ Մեհրաբյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 TՕ 741 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը տեղում մահացել է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները:
Քիչ առաջ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հարմանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի հանձնարարականով վարորդը տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն են գործել նաև Աբովյանի բժշկական կենտրոնի դի տեղափոխող բրիգադի ծառայողները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
***
21/03/2015
09:30
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը քննիչ Ա. Բալոյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 42-ամյա Անահիտ Սերոբյանը:
Լոսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+