211652_close_icon
views-count1055 դիտում article-date 14:20 22-12-2014

Հուսով եմ՝ Սուարեսի և Մեսսիի հետ երկար կխաղանք «Բարսելոնա»-ում. Նեյմար

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հուսով է, որ Սուարեսի և Մեսսիի հետ միասին նրանք կկարողանան բազմաթիվ հաջողություններ բերել կատալոնյան թիմին: «Հուսով եմ, որ մենք երեքս երկար կխաղանք «Բարսելոնա»-ում, և բազմաթիվ հաջողություններ կբերենք թիմին»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Sport պարբերականը: Նախկինում նշվում էր, որ կատալոնական թիմի ղեկավարությունը շատ գոհ է Նեյմարի խաղից և մտադիր է նոր պայմանագիր առաջարկել բրազիլացուն: Սպասվում է, որ Նեյմարը «Բարսելոնա»-ի հետ պայամանգրի ժամկետը կերկարաձգի մինչև 2022 թվականը:

Նմանատիպ նյութեր