211652_close_icon
views-count1013 դիտում article-date 12:45 18-12-2014

Վրաստանի դատական համակարգում բարեփոխումներ կիրականացվեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարգադրությամբ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որը երկրի արդարադատության համակարգում բարեփոխումներ կիրականացնի: Ղարիբաշվիլին նշել է, որ նպատակն է համակարգի գործունեության արդյունավետությունը բարձրացնելը: Նրա խոսքով՝ դա իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի նախընտրական խոստումներից մեկն է: Նա կոչ է արել Վրաստանի ոչ կառավարական շահագրգիռ կազմակերպություններին միանալու աշխատանքային խմբի գործունեությանը: «Կարևորը, որ ձևավորվի ինստիտուցիոնալ կայուն մոդել, որի շրջանակներում կապահովվի դատախազների չեզոքությունը և կպահպանվեն հաշվետվողականության սկզբունքները»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Նմանատիպ նյութեր