211652_close_icon
views-count19105 դիտում article-date 21:00 10-12-2014

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Fiat-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Fiat մակնիշի 35 ՏP 397 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 ՍV 925 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Fiat-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու Ford Transit-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ Սպիտակի ոստիկանապետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Մահացածին և վիրավորներին քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը և նույն վարչության քննիչ Աշոտ Եղիազարյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննչական վարչության պետի ցուցումով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գուրծ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վարորդների և վիրավորի ինքնությունը պարզելու համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր