211652_close_icon
views-count21433 դիտում article-date 11:24 02-12-2014

Առեղծվածային ավտովթար՝ Բաղրամյան պողոտայում. տեղում հայտնաբերվեցին միայն ավտոմեքենայի հանված համարանիշներն ու վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ «Փոսի» դպրոցի հարևանությամբ, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ, ովքեր նշված հատվածում հայտնաբերել են առանց համարանիշների, ամբողջովին վնասված KIA մակնիշի ավտոմեքենա: Մինչ ոստիկանությունը տեղում կպարզեր դեպքի հանգամանքները, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն այս անգամ ահազանգ է ստացվում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանը պարզում է, որ վիրավորը Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արմեն Սաֆարովն է, ով, պարզվում է՝ վթարված KIA մակնիշի մեքենայի վարորդն է եղել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում ՃՈ աշխատակիցների ցուցումով մի քանի երիտասարդներ ներկայացրին ավտոմեքենայի համարանիշները՝ 51 ՍQ 111: Ոստիկանությունը, քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունը պարզում են առեղծվածային վթարի մանրամասները, քանի որ, ըստ օպերատիվ տեղեկությունների, արտասահմանյան մակնիշի մի ավտոմեքենա հարվածել է KIA-ին և դեպքի վայրից ճողոպրել: Նախնական տվյալներով KIA մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 105.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր