211652_close_icon
views-count49687 դիտում article-date 12:29 03-11-2014

Արտակարգ իրավիճակ Երևանում. Աբովյան փողոցում կրակի է մատնվել Mercedes ML-ը. կա վիրավոր. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարեցին կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Երթևեկությունը նշված տարածքում կաթվածահար է եղել, և, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը աղջիկ է, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում են, որ1 հոգի տուժել է: Արդեն դեպքի վայր է ժամանել 1-03 շտապ օգնության թիվ 3-րդ բրիգադը: Մինչ շտապ օգնության ժամանումը վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել «Ջոբերթի» խանութ-սրահի աշխատակիցները: Այս պահին բժիշկները նշված խանութում օգնություն են ցուցաբերում վիրավորին, ում քիչ առաջ բժիշկները գլխի մասում վիրակապ դրեցին և տեղափոխեցին հիվանդանոց: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս ընթացքում ճանապարհային ոստիկանության ոչ մի ծառայող չմոտեցավ դեպքի վայրին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր