211652_close_icon
views-count28729 դիտում article-date 18:24 21-10-2014

Արտակարգ դեպք Երևանում. «Լամբադա» կամրջի մոտ «07»-ը կրակի է մատնվել. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 3 շենքի մոտ՝ «Լամբադա» կամրջի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների միջամտությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են Վազ 2107 մակնիշի Տ 6752 համարանիշի ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան վարել է Սամվել Եսայանը, ով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար չի տուժել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր