211652_close_icon
views-count2923 դիտում article-date 16:31 31-10-2014

Ադրբեջանցի նախկին ՈՒՀԱ-ականի տանը կես միլիոն դոլարի հերոին է հայտնաբերվել

ՌԴ Մոսկվայի Դաշնային ծառայության աշխատակիցները «Տղաները Բաքվից» ուրախների և հնարամիտների ակումբի նախկին անդամ, մոսկվաբնակ Իլգար Նազիմ օղլի Իմանովին պատկանող մերձմոսկովյան Կոլիչետի գյուղում գտնվող տանը հայտնաբերել և առգրավել են 174 կգ հերոինի խտանյութ՝ 500 մլն դոլար արժողությամբ: «47-ամյա Իմանովը նաև բանկերից մեկի համահիմնադիր է և սննդամթերքի բաշխմամբ է զբաղվում»,-ասել է ՌԴ թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության մոսկովյան վարչության ղեկավար Վասիլի Յուրչենկոն: Իմանովի տունը 3 հարկանի է: Խուզարկության պահին տունը հսկվում էր Տաջիկստանի 2 քաղաքացիների կողմից, որոնցից մեկն այդ պահին գտնվում էր թմրանյութի ուժեղ ազդեցության տակ: Իսկ թմրանյութը հայտնաբերվել է տան 2-րդ հարկում, Իրավապահները ձերբակալել են 6 մարդու, ներառյալ՝ հանցավոր խմբի ղեկավարին: Պարզվել է նաև, որ հերոինը Ռուսաստան էր ներկրվում Միջին Ասիայից, որը թաքցնում էին բանանի արկղերի մեջ:

Նմանատիպ նյութեր