211652_close_icon
views-count25590 դիտում article-date 20:47 23-10-2014

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Volkswagen-ը բախվել է ծառին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը` Գուգարքի ոստիկանապետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Volkswagen Passat մակնիշի 34 PQ 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ալավերդիից դեպի Վանաձոր ընթանալիս` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի էլ ստացել է մարմնական վնասվածքներ: Վթարի վայր է ժամանել նաև Արտակարգ Իրավիճակների Նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ՀՀ քնչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչության քննիչ Պարույր Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Գուգարք գյուղի Կոտեջային 1-ին փողոցի 3-րդ շենքի բնակիչ, 47-ամյա Մհեր Դանիելյանի անվամբ: Ոստիկանությունը պարզում է, արդյոք Մ. Դանիելյանը եղել է ավտոմեքենայում, թե ոչ: *** 21:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավոր կինը նույնպես մահացավ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր