211652_close_icon
views-count9600 դիտում article-date 09:04 21-10-2014

Տեղի է ունեցել հերթական էլիտար հարսանիքը. ՉԻ

«ՉԻ»-ն գրում է. «Շաբաթ օրը «Փարավոն» ռեստորանում տեղի է ունեցել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքը, որի պատվավոր հյուրերն են եղել Սերժ Սարգսյանն ու իր տիկինը՝ Ռիտա Սարգսյանը: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետը երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր, սակայն հրավիրյալների մեջ ՀՀԿ-ական պատգամավորները սակավաթիվ են եղել: Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները քիչ եղել հրավիրյալների թվում, դժվար է ասել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկաների համար անհասկանալի է եղել Հանրապետական կարկառուն ներկայացուցիչ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի բացակայությունը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր