211652_close_icon
views-count934 դիտում article-date 10:20 20-10-2014

Թուրքիան կպահպանի իր կայունությունը. Դավութօղլու

Եթե Թուրքիայում հնարավոր չլիներ պահպանել կայունություն, ապա իրավիճակը վաղուց ավելի վատ կլիներ, քան Սիրիայում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ անդրադառնալով Սիրիայի Քոբանի քաղաքիի արյունալի իրադարձություններին, որի հետ կապված Թուրքիայի ողջ տարածքում բողոքի մեծ ալիք բարձրացավ և տեղի ունեցան բախումներ: Վերջինիս խոսքով՝ թուրքական կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի պահպանի կայուն իրավիճակը: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Անկարան հայտարարեց, որ հրաժարվում է ռազմական միջամտությունից Քոբանիում «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից քրդերի զանգվածային սպանությունները կանխել, Թուրքիայի ողջ տարածքում քրդերը բողոքի մեծ ցույցեր սկսեցին, ինչի հետևաքնով տեղի ունեցան բախումներ: Երկրի 6 նահանգներում բախումներից 34 մարդ մահացավ: Իսկ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարեց, որ թուրք-քրդական խաղաղ բանակցություններին վերջ կդրվի, եթե թուրքական կառավարությունը չմիջամտի Քոբանիի իրադարձություններին և չկանխի քրդերի զանգվածային սպանությունները:

Նմանատիպ նյութեր