211652_close_icon
views-count11629 դիտում article-date 14:40 30-09-2014

ՀՀ ոստիկանապետը հրամաններ է ստորագրել. Շենգավիթի ոստիկանապետը պաշտոնանկ չի եղել

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի օպերգծով տեղակալ է նշանակվել Հրաչ Խոստեղյանը, ով Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել Կարեն Մելիքյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Դավիթ Սարգսյանը նշանակվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ, ով իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնից: Տեղեկությունները, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, իրականությանը չեն համապատասխանում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր