211652_close_icon
views-count6093 դիտում article-date 10:21 17-09-2014

Ինչու՞ են գյուղացիները ճանապարհը կարգավորող ցուցանակները տեղափոխում իրենց տան բակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին ժամանակներս ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը, մարզային ճանշինականները մեծ աշխատանքներ են կատարել միջպետական ճանապարհները կարգի բերելու և երթևեկությունը կարգավորող ցուցանակները տեղադրելու գործում: Վարորդները մեծ մասամբ հենց այդ ցուցանակներից են տեղեկանում ճանապարհների վիճակի մասին, ինչի շնորհիվ վթարները կանխվում են: Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Տավուշի մարզում լուսանկարներ է արել, որոնցում երևում է, թե ինչպես է գյուղի բնակիչը փողոցից ճանապարհային ցուցանակը տեղափոխել իր սեփական տան բակ: Հարևաններն էլ կատակում էին. «Թե այդպես շարունակվի, նա մի «գայի պոստ» էլ կդնի իր տան դիմաց»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր