211652_close_icon
views-count12665 դիտում article-date 00:03 13-09-2014

Ողբերգական ավտովթար Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին Վազ 21013 մակնիշի 34 AԼ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ նշված ավտոմեքենայի վարորդ Վարդենիս քաղաքի բնակիչ 26-ամյա Ռուբեն Ղազարյանը տեղում մահացել է, իսկ Վարդենիս քաղաքի բնակիչ 30-ամյա Գևորգ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորկան հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչները: Քննչական բաժանմունքի քննիչ Վաչագան Չարվադարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Այս պահին ՃՈ տեսուչներ Էդգար Մխիթարյանն ու Հուսիկ Վարդանյանը քննիչի հետ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի ավտոմեքենան ձորից դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Վարդենիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նմանատիպ նյութեր