211652_close_icon
views-count9259 դիտում article-date 15:45 04-09-2014

Թուրքահայ գործարարը վերջին հարվածը հասցրեց Փայլակ Հայրապետյանին՝ գնելով նրա վերջին ունեցվածքը, ինչը գործարարի համար սնանկացումից ծանր է

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի՝ Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ի երկրորդ հատվածը, եւս վաճառվել է, եւ այն թուրքահայ գործարար Քրիսթիան Գիլինիջին է գնել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Նա ասաց, որ այդ տարածքը թուրքահայ գործարարը գնել է ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանի խորհրդով ու հովանավորությամբ: «Գնացի, այդ գործարարին ասացի՝ մի՛ գնիր: Այդ տարածքի համար իմ տարիներն ու ողջ եռանդն եմ ներդրել, բայց վրան չազդեց: 5 միլիոնի ունեցած իր 800 աշխատատեղով քանդել է, որ կարի արտադրամաս բացի: Իմ դժբախտության հեղինակը նաեւ «Ամերիա» բանկն է, քանի որ բիզնես ծրագրով չի աշխատել, չի ուսումնասիրել, թե գումարն ում է տալիս, ինչի հետեւանքով ես սնանկացա ու դժբախտացա»,- ասաց Փայլակ Հայրապետյանը: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` «Թոխմախի Մհերը», գնել է սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի՝ Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ին պատկանող տարածքի մի մասը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով` Մհեր Սեդրակյանը իր հետ չի բանակցել, այլ տարածքը գնել է «Ամերիա» բանկից, քանի որ իր գույքն արգելանքի տակ է: «Ես լսել եմ, որ արդեն գնել է, ցանկանում եմ բանկից ճշտել, սակայն մի ինֆորմացիա չեն տալիս. ասում են, որ նման իրավասություն չունեն: Այն ժամանակ, երբ գործարանը փակում էինք, 12 միլիոն դոլար էր գնահատվում, բայց դե ինքը շատ էժան գնած կլինի: Այնտեղ 800 աշխատատեղ էր կառուցված անդամանդագործության, ոսկերչության եւ տրիկոտաժի համար»,- ասել էր նա:

Նմանատիպ նյութեր