211652_close_icon
views-count832 դիտում article-date 17:39 02-09-2014

Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը Եվրոպային կոչ է արել օգնել Կիևին

Zn.ua-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի վարչապետ ու Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը Գդանսկում ունեցած ելույթում Ուկրաինայի իրադարձությունները որակել է որպես պատերազմ և Եվրոպային կոչ է արել օգնել Կիևին: Նշվում է, որ Գդանսկում երեկ հարգել են 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Լեհաստանի վրա նացիստական Գերմանիայի հարձակման հետևանքով զոհվածների հիշատակը: Դոնալդ Տուսկը հիշեցրել է, որ հենց այդ իրադարձությունից սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչի համար էլ ներկայումս անկարելի է թույլատրել, որ իրավիճակը կրկնվի Ուկրաինայի արևելքում:

Նմանատիպ նյութեր