211652_close_icon
views-count48796 դիտում article-date 10:53 09-08-2014

ՀՀ վարչապետն ու Պաշտպանության նախարարը պատգամավորների հետ մեկնեցին Արցախ. վարչապետն ու Պաշտպանության նախարարը գիշերելու են մարտական դիրքերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քիչ առաջ ուղղաթիռով մեկնեցին Արցախ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետի և Պաշտպանության նախարարի հետ են Ազգային ժողովի պատգամավորներ՝ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը և «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վարչապետն ու Պաշտպանության նախարարը և պատգամավորները լինելու են մարտական դիրքերում, հանդիպելու են սահմանը հսկող զինվորներին, սպաներին: Իսկ գիշերը Հ. Աբրահամյանը և Ս. Օհանյանը գիշերելու են մարտական դիրքերում: Քիչ առաջ ֆոտոլրագրողը Արցախից հայտնեց, որ պատվիրակությանը Արցախի օդանավակայանում դիմավորեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Արցախի Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և պաշտոնատար այլ անձինք: *** 11:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպեց պատվիրակության անդամների հետ, և այս պահին դռնփակ հանդիպում է տեղի ունենում, որից հետո պատգամավորները և կառավարության անդամները մեկնելու են դիրքեր, առանձին-առանձին լինելու են մարտական դիրքերում, իսկ Հ. Աբրահամյանը առաջարկեց, որ գիշերը անցկացնեն դիրքերում, ինչը պատգամավորները սիրով ընդունեցին, իսկ «Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանը կամուկաց էր, բայց ի վերջո համաձայնվեց, որ ինքը նույնպես գիշերի: Ֆոտոլրագրողի բացառիկ ֆոտոռեպորտաժը Արցախի Հանրապետությունից և մարտական դիրքերից՝ քիչ ուշ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր