211652_close_icon
views-count1313 դիտում article-date 22:15 30-07-2014

Ալբանիայի Կենտրոնական բանկից 5 մլն եվրո է գողացվել

Ալբանիայում Կենտրոնական բանկի պահոցներից շուրջ 5 մլն եվրոյի կողոպուտ է կատարվել։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Երկրի իշխանությունները փողերի գողության մեջ կասկածվող բանկի 2 աշխատակցի են ձերբակալել։ Նրանցից մեկն արդեն խոստովանել է, որ 4 տարիների ընթացքում փողեր է գողացել։ Նշենք, որ Ալբանիայի Կենտրոնական բանկը ամբողջ երկրի տարածքում վերահսկում է գների կայունությունն ու կառավարում մասնավոր 16 բանկ։

Նմանատիպ նյութեր