211652_close_icon
views-count3184 դիտում article-date 21:13 08-11-2026

Տեղացող ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար. «Ճանապարհային դեպարտամենտ»

Տեղացող առատ ձյան պատճառով Մ-2 միջպետական ճանապարհի՝ Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար, այս մասին հայտնել են ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Ճանապարհը ժամանակավորապես փակվում է երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են ձմեռային պահպանման աշխատանքները»,- հայտնել են կազմակերպությունից։

Նմանատիպ նյութեր