211652_close_icon
views-count1084 դիտում article-date 16:59 03-11-2026

Նարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահ

Նարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթ ունենք, ավելին՝ մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։

«Նաև այլ վարույթներ ունենք, դրանցով էլ կատարվում են քննչական գործողություններ, առաջիկայում կիրազեկենք»,- նշեց Պողոսյանը։

Հիշեցնենք՝   քրեական հետապնդում էր հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի հիմնադիր, խոշոր գործարար Նարեկ Նալբանդյանի  նկատմամբ:

Դատախազությունից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը)։

Նմանատիպ նյութեր