60618 դիտում
11:22 07-05-2019
Նոր մանրամասներ՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունից. մահացածները երիտասարդ ամուսիններ էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են մայիսի 5-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ-պայթյունի հետևանքով մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են՝ Արմավիր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Սարգսյանը և Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Կարինե Գինոսյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս երկար ժամանակ համատեղ կյանք են վարել, սակայն իրենց ամուսնությունը դեռ չէին վավերացրել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/05/1124022/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 5-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 00:01-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել էին Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի 35 XՍ 406 համարանիշի և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի 351 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ էր բռնկվել և առաջացել էր ուժեղ պայթյուն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները HouseNet կազմակերպության ներկայացուցիչների հետ, վտանգելով իրենց կյանքը, պայքարել էին կրակի դեմ և մեծ դժվարությամբ կարողացել էին մարել ավտոմեքենաներում առաջացած հրդեհը:
Ժամանել էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհայյին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ բախման հետևանքով բեռնատարի վրա տեղադրված գազաբալոնները պոկվել էին, մեկն էլ՝ պայթյունից շպրտվել, իսկ վթարի վայրում հայտնաբերվել էր անձը չպարզված քաղաքացու այրված դի և վթարի վայրից ոչ մեծ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել էր ոչ ամբողջական վիճակում կամ այրված մարմնի մասեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 203+
203+