211652_close_icon
views-count2506 դիտում article-date 20:44 27-03-2026

«Արան պապադ է ասելու փոխարեն իր թիկնապահներին հրահանգեր, որ տանեին զուգարանում գլուխը պատերին տալով՝ սպանեի՞ն»․ Հրաչյա Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանի պահվածքի մասին․Aravot.am

Հրաչյա Հակոբյանը մի քանի անգամ պնդեց, որ տեսանյութում չի լսել, որ Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է անում։

«Այդ անձի պահվածքը խուլիգանություն եմ որակում, երբ մարդն իրեն թույլ է տալիս ՀՀ ԱԺ նախագահի հետ խոսել «արա»-ով։ Դա առնվազն խուլիգանություն է։ Երբևէ որևէ մեկը թող դա չհամարի խոսքի ազատություն, քանի որ խոսքի ազատությունը պետք չէ շփոթել խուլիգանության հետ»,- լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Միքայել Մարգարյանի վիճաբանությանը, որի ընթացքում ակտիվիստը հայհոյել էր իր հետ խոսել չցանկացող Ալեն Սիմոնյանին, ի պատասխան նա էլ քաղաքացուն էր հայհոյել։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Պատգամավորը կարծում է՝ ապրում ենք մի երկրում, որ չեն կարող ԱԺ նախագահի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ խոսելիս օգտագործել «արա» եզրույթը և մնալ անպատասխան․ «Իհարկե, հիմա դրա համար իրենց ծնոտին չեն ստանում, հիմա այդպիսի արարքի համար զուգարանում թիկնապահները ծեծելով չեն սպանում, բայց դա չի նշանակում, որ դրան պետք է ընդհանրապես պատասխան չլինի»։

Լրագրողները փաստեցին՝ Ալեն Սիմոնյանն էլ պատասխանել է՝ ասելով՝ «արան պապադ է», Հրաչյա Հակոբյանն արձագանքեց․ «Արան պապադ է ասելու փոխարեն իր թիկնապահներին հրահանգեր, որ տանեին զուգարանում գլուխը պատերին տալով՝ սպանեի՞ն, թե՞ մի հատ ծնոտին խփեին։ Ասել արա ԱԺ նախագահին և մնալ անպատասխա՞ն»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ մի՞թե ԱԺ նախագահն ինքն էլ իր կողմից չպետք է պատասխան տա, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ «Բայց ԱԺ նախագահը մի քանի անգամ տարբեր իրավիճակներում իր պահվածքի համար ներողություն խնդրել է։ Այժմ այնպիսի բան չի արել, որի համար ներողություն խնդրի»։ Հրաչյա Հակոբյանը մի քանի անգամ պնդեց, որ տեսանյութում չի լսել, որ Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է անում։ Ըստ նրա՝ ավելի լավ կլինի, եթե կան բովանդակային քննարկումներ, մեղադրանքներ ինչ-որ հարցի շուրջ, դրա մասին խոսեն, քան «արա»-ով խոսեն, թուրք, դավաճան ասեն․ «Արդեն 4-6 տարի այդ ամենի մեջ ենք ապրում, և դա ուղղակի արդյունք չի տվել։ 2021-ի ընտրություններն էլ դրա ապացույցն են»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր