211652_close_icon
views-count721 դիտում article-date 09:39 09-10-2026

Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան

Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելությունն ու թշնամությունը: Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունն ու իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները:

Որքան էլ մեծաթիվ ռեսուրսներ են դրվում Եկեղեցին վարկաբեկելու և հանրության աչքին նորանոր հերյուրանքներ տարածելու համար, մեկ է՝ մարդկանց ճնշող մեծամասնությունը գիտակցում է պարզ ճշմարտությունը:

Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելությունն ու թշնամությունը, որի աննախադեպ մասշտաբի համար հատկապես 2018-ից մեծ ջանքեր է գործադրել»,- գրել է Աբրահամյանը:

Նմանատիպ նյութեր