211652_close_icon
views-count436 դիտում article-date 14:35 24-09-2026

Հայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Բենինի արտաքին գործերի նախարար Կորին Ամորի Բրունեն երկու երկրների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր են ստորագրել։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից՝ նշելով, Արարատ Միրզոյանը և Կորին Ամորի Բրունեն ստորագրել են նաև երկու գերատեսչությունների միջև դիվանագիտական դասընթացների բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Նմանատիպ նյութեր