«Ապակե գազանանոց»․ 161-րդ թատերաշրջան Գյումրու դրամատիկականում՝ առանց Նիկոլայ Ծատուրյանի. Aravot.am
Aravot.am-ը գրում է․ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 161-րդ թատերաշրջանն ամեն տարվա պես մեկնարկեց մեծ շուքով՝ ճեմասրահում երաժշտական կատարումներով, գինեխմությամբ ու հանդիսատեսի հետ ջերմ շփումներով։
Թատրոնն իր առաջնախաղը սկսեց ամերիկացի հռչակավոր դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի հոգեբանական դրամայի՝ «Ապակե գազանանոցի» բեմադրմամբ, որի ուղերձը հաշմանդամություն ունեցող անձանց որպես հավասարը հավասարին ընդունելն է, նրանց փխրուն, ապակե աշխարհը չկոտրելն ու երազանքների իրականացմանը չխոչընդոտելն է։
Ներկայացման ֆորմատը յուրօրինակ էր․ հանդիսատեսը հայտնվեց բեմում՝ այսպիսով դառնալով ընտանեկան դրամայի անմիջական մասնակիցը։
Ներառականության խնդիրը բարձրաձայնելիս՝ թատրոնն արդեն երկրորդ անգամ է համագործակցում «Հայկական Կարիտասի» հետ․ առաջինը Նիկոլայ Ծատուրյանի կողմից Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» դրամայի բեմադրությունն էր։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում