211652_close_icon
views-count688 դիտում article-date 20:12 19-09-2026

Ակտիվացնել համագործակցությունը զորամասերի հրամանատարության հետ․ ՊՆ ռազմական ոստիկանության պետը հանձնարարականներ է տվել

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են կատարողական կարգապահության, ընթացիկ աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է ՊՆ-ը։
«Խորհրդակցության ընթացքում գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ, մասնավորապես՝ բարձրացնել զորամասերում իրականացվող թիրախային աշխատանքների արդյունավետությունը, փոխադարձ վստահության ներքո ակտիվացնել համագործակցությունը զորամասերի հրամանատարության հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր