211652_close_icon

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

views-count850 դիտում article-date 10:30 31-01-2026
 ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2025 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները։

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով ներկայացվել են 2025 թվականին ռազմական ոստիկանության կատարած աշխատանքները, մասնավորապես՝ զորամասերում և բանակային դիրքերում իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև տրված հանձնարարականների կատարողականները։

Տարեկան ամփոփիչ աշխատանքների և Բանակի օրվա կապակցությամբ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով։

Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը տվել է հանձնարարականներ՝ զինված ուժերում կարգապահության ամրապնդման, ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցության խորացման և փոխվստահության մթնոլորտի բարձրացման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր