211652_close_icon
views-count2071 դիտում article-date 12:45 03-09-2026

Ինչու՞ պետք է ես գամ, բացեմ այդ ծորակը և տեսնեմ, որ ջուրը «չռռում է», ինձանից առաջ ոչ ոք չէ՞ր բացել. Նիկոլ Փաշինյան

Ինչու՞ պետք է ես գամ, բացեմ այդ ծորակը և տեսնեմ, որ ջուրը «չռռում է», ինձանից առաջ ոչ ոք չէ՞ր բացել: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Վերադառնալով 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրին, ուզում եմ ընդգծել, որ ես իրոք գոհ եմ որակի այն առաջընթացից, որը մենք արձանագրել ենք ու արձանագրում ենք, բայց իմ դառը ցույց է տալիս, որ երբ գալիս ենք մի կետի, ու գոհունակություն ենք արտահայտում, դրան հաջորդում է կոլապսը, բոլորն ասում են՝ եթե գոհ ենք, ուրեմն կարելի է արդեն ավելի ավելի թույլ ռեժիմով աշխատել:

Երեկվա այցի արդյունքներով էլ, երբ գնում եմ, ու ինչ-որ բան քաշում եմ, պոկվում է, կամ ինչ-որ բան եմ բացում ու «չռռում է» և այլն, իմ մոտ հարց է ծագում՝ ինձանից առաջ ոչ մեկ չէ՞ր բացել, չէ՞ր տեսել, ինչու՞ պետք է ես գամ, բացեմ այդ ծորակը և տեսնեմ, որ ջուրը «չռռում է», սա առնվազն նշանակում է, որ ինչ-որ խնդիր կա, բայց ամեն դեպքում, ես գոհունակությունը արտահայտելով ուզում եմ ասել, որ որակի շարունակական բարելավումը սկզբունքային է, այն պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը»,- նշել է նա: 

Նմանատիպ նյութեր