60714 դիտում
19:14 24-06-2023
Սևանում BMW X 6-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. գումարտակի հրամանատարի հանձնարարականով՝ վաշտի հրամանատարը ծառայողական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 14:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Խաչատուր Ս.-ն, իր վարած BMW X 6 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան Մ4 մայրուղում՝ «Հայոց օջախ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 81-ամյա Նիկոլայ Խ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Չսպասելով «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ժամանմանը՝ գումարտակի հրամանտար Ա. Մարտիրոսյանի հանձնարարականով վաշտի հրամանատար Խ. Կարապետյանը, իր ծառայողական ավտոմեքենայով, վրաերթի ենթարկվածին տեղափոխում է «Սևան» բժշկական կենտրոն:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Քոչարյանն ու Հրանտ Զաքարյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չնդոյանի գլխավորությամբ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2182 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)