211652_close_icon
views-count1822 դիտում article-date 14:25 20-08-2026

Քարտեզներ կան, որոնցով Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն. Նիկոլ Փաշինյան

Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարանը Հայաստանի տարածք չեն: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում: Այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն: Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք:

Այսօր տարածքներ կան, որ այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ, դրանք բոլորիս հայտնի իրադրություններն են: Մեր ընկալումը այն է, որ այս հարցը պետք է լուծվի, հիմա հարց, արդյո՞ք կա տարբերակ այս հարցերը լուծել ռազմական ճանապարհով, ոչ, չկա այդպիսի տարբերակ, դա փակված ու անցյալ էջ է: Այդ հարցերը պետք է լուծել այնպես, որ մարդկանց ու երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքներում ապրող բնակիչների համար: Սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր