211652_close_icon

Արցախի ՊԲ–ն Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի և Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ Արցախի ՊՆ

views-count2384 դիտում article-date 13:37 13-08-2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում, տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:

ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով»,– ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր