Հայաստանը հաճելիորեն զարմացնում է ռուս զբոսաշրջիկներին
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը առաջատար են այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացնում են ռուս զբոսաշրջիկներին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Այդ 3 երկրների օգտին է արտահայտվել հարցվածների 33 տոկոսը։ Երկրորդ տեղում Ռուսաստանում ճանապարհորդություններն են, որոնք ավելի լավն են եղել, քան հարցվածների 24% -ի սպասումները: Առաջատարների եռյակը եզրափակում է Ասիան (Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ, Կորեայի Հանրապետություն)՝ 18 տոկոսով։
Հիասթափեցնող երկրների ցանկը գլխավորել են Եվրոմիության երկրները։ Դրանք չեն արդարացրել հարցվածների 61 տոկոսի սպասելիքները։