211652_close_icon
views-count346 դիտում article-date 22:57 07-08-2026

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Բեյոնսեն ​​4 առանձին դատական հայցեր է ներկայացրել Թուրքիայում իր անունը որպես ապրանքանիշ օգտագործելու համար, գրում է ermenihaber.am-ը:

Քննված գործերում այդ անունը որպես ապրանքնանիշ օգտագործողները նշել են, որ Բեյոնսեն զուտ անուն է ուղղակիորեն չի հիշեցնում հայտնի արտիստին, բայց դատարանը չի բավարարել այդ տեսակետը։

Դատարանները արտիստի պահանջներն արդարացված են համարել։ Քննված գործերից երեքում դատարանները ընդունել են Բեյոնսեի առարկությունները և որոշել չեղարկել ապրանքանիշերի գրանցումները։ Որոշումներում նշվել է, որ արտիստի անունն ունի համաշխարհային բարձր ճանաչում, ուստի դրա օգտագործումը երրորդ անձանց կողմից առևտրային նպատակներով չի կարող իրավականորեն պաշտպանված լինել։

Չորրորդ դեպքում ապրանքանիշի սեփականատերը դատական ​​գործընթացից հետո կամավոր հրաժարվել է գրանցումից ու Բեյոնսեի անունը կրող բոլոր վիճահարույց ապրանքանիշները հանվել են Թուրքիայի գրանցամատյաններից:

Նմանատիպ նյութեր