Լիբանանում ՀՀ դեսպանությունը շնորհավորել է Սեմ Սիմոնյանին պետական բարձր պարգևի առիթով
Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհավորում է պարոն Սեմ Սիմոնյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ․
«Պարոն Սիմոնյանն այս պատվավոր պարգևին արժանացել է Հանրապետության տոնի առթիվ՝ ի գնահատումն կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, հայկական ինքնության պահպանմանն ուղղված նվիրումի, ինչպես նաև երկարամյա նվիրյալ ու արդյունավետ գործունեության։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել պարոն Սիմոնյանի երկարամյա հայրենանվեր ծառայությունը՝ մաղթելով նրան քաջառողջություն, շարունակական հաջողություններ և արդյունավետ գործունեության երկար տարիներ։
Լիբանանում ծնված պարոն Սիմոնյանի ակնառու ուղին և Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումը հպարտության հատուկ աղբյուր են Լիբանանի հայ համայնքի համար։ Տիկնոջ՝ Սիլվա Սիմոնյանի հետ համատեղ նա հիմնադրել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ միջազգային ճանաչում ունեցող հայկական կրթական նախաձեռնություն, որը տեխնոլոգիաների և ստեղծարարության միջոցով հզորացնում է երիտասարդներին։ 2024 թվականին պարոն Սիմոնյանն ընտրվել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ։
Սրտանց շնորհավորում ենք պարոն Սիմոնյանին այս արժանի պարգևի կապակցությամբ»։