211652_close_icon
views-count331 դիտում article-date 11:10 21-07-2026

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Հուլիսի 20-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Վալոնիայի տարածարջանի մայրաքաղաք Նամյուղ:

Դեսպանատնից հայտնում են՝ Բալայանը նախ հանդիպում ունեցավ Վալոնիայի խորհրդարանի նախագահ Վիլի Բորսյուի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Վալոնիայի հետ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին, միջխորհրդարանական գործընկերությանը, ինչպես նաև առաջիկա համատեղ միջոցառումների օրակարգին։

Դեսպան Բալայանը բարձրացրեց Վալոնիայում հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացվածության հարցը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որդեգրած՝ արտահանումների բազմազանեցման ճանապարհին այս քայլը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համար։

Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով փոխկապակցվածության օրակարգի կարևորությանը։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ամբողջական իրականացման արդյունքում տարածաշրջանը կվերածվի կայունության, անվտանգության և տնտեսական համագործակցության կարևոր հանգույցի՝ ապահովելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու արդյունավետ կապը։

Վալոնիայի խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել Հայաստանի նախաձեռնություններին։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Նամյուղի քաղաքապետ Շարլոտ Բազելեղի հետ, որի ընթացքում քննարկվեցին գիտակրթական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Նամյուղի առևտևային ցանցում Հայաստանի արտադրանքի ներկայացվածությունը խթանելուն առնչվող քայլերին:

Կարևորվեց քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք հենք կհանդիսանան համագործակցության սերտացման համար։

Նմանատիպ նյութեր