211652_close_icon
views-count3179 դիտում article-date 18:28 12-12-2016

Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բիշքեկում հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Չինիբայ Թուրսունբեկովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ քննարկել երկկողմ խորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխխոսնակը շնորհավորել է Չինիբայ Թուրսունբեկովին հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Պարոն Շարմազանովը կարեւորել է պատգամավորների համագործակցված աշխատանքը խորհրդարանական վեհաժողովներում: Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները չպետք է ձեռնարկեն քայլեր, որոնք չեն բխում ՀԱՊԿ անդամ երկրների շահերից: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձրացրել է նաեւ Բիշքեկում հայկական խաչքարի տեղադրման հարցը եւ նշել է, որ ակնկալում է իրենց աջակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր