Արտառոց դեպք՝ Հայաստանում․ արջը արոտավայրում հարձակվել է խոշոր եղջերավոր անասունի վրա և հոշոտել․ մի քանի մարզերում էլ արջերը վնասել են մեծ թվով մեղվափեթակներ․ գյուղացիները իրենց անպաշտպան են զգում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 3 շաբաթից ավելի է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի անասնապահները հայտնվել են արտակարգ իրավիճակում։ Խնդիրը կայանում է նրանում, որ արջերը հանգիստ չեն տալիս թե մեղվապահներին, թե անասնապահներին։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Արջը գյուղի մոտակա արոտավայրում հարձակվել է հորթի վրա, մի մասը հոշոտել ու հեռացել։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մտահոգ անասնապահները ասացին․ «Անհանգստացնող է հատկապես այն, որ նման բան չէինք լսել, որ արջը հարձակվի ընտանի կենդանու վրա, իսկ այն արջը որը հարձակվում է ընտանի կենդանու վրա և հոշոտում, նույն հաջողությամբ կարող է հարձակվել նաև մարդկանց վրա։ Լսել էինք, որ փեթակներն է վնասում, ծառերն է կոտրում, այգու հատապտուղներն է հավաքում, բայց որ հարձակվի ընտանի կենդանիների վրա, որ մտնի նախիրի մեջ ու վնասի ընտանի կենդանիներին, առաջին անգամ ենք վերջին 40 տարվա մեջ տեսնում։ Մեզ հասած տեղեկություններով մեծ, արու արջ է։ Գյուղացիներս անպաշտպան ենք զգում և ուզում ենք, որ պատկան կառույցները հետամուտ լինեն»։
SHAMSHYAN.com-ը խնդրի վերաբրեյալ զրուցեց նաև բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, ով ասաց․ «Նման դեպքեր կան նաև Արագածոտնի մարզում, մասնավորապես Ապարանի ջրամբարի տարածքում, Վայոց ձորի մարզում։ Հնարավոր է , որ այդ արջերը այն արջերից լինեն, որոնք եղել են անազատության մեջ և վերջերս են բաց թողնվել բնություն, քանի որ մի քանի տարի առաջ Վայոց ձորի մարզի Արփի համայնքում նման դեպք եղել է, որտեղ արջը հավաբներ էր ջարդել։ Շատ վտանգավոր է, որ արջը խոշոր եղջերավոր անասուն է սպանել ու հոշոտել, ուստի կարծում եմ, որ խնդիրը պետք է մտահոգի ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։